ԱՄՆ կոնգրեսի սենատը հաստատել է Աֆղանստանում նոր գլխավոր հրամանատարին

ԱՄՆ կոնգրեսի սենատը հաստատել է Աֆղանստանում նոր գլխավոր հրամանատարին

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսի սենատը հաստատել է գեներալ Ջոզեֆ Դանֆորդի թեկնածությունը Աֆղանստանի գլխավոր հրամանատարի պաշտոնում, հաղորդում է Associated Press-ը: Նա այդ պաշտոնում կփոխարինի գեներալ Ջոն Ալլենին, ով, ինչպես սպասվում է, կդառնա Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված ուժերի հրամանատար: Ավելի վաղ Դանֆորդը ծառայել է Իրաքում:

Դանֆորդի թեկնածությունը այս տարվա հեկտեմբերին առաջադրվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Չիկագոյում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ որոշում է կայացվել մինչև 2014թ Աֆղանստանից դուրս բերել ԱՄՆ զորքերը:

Վաշինգտոնը ծրագրում է Աֆղանստանում պահպանել ռազմական ներկայությունը 2014թ-ից հետո, սակայն առանց մշտական բազաների ստեղծման:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---