Մուհամմեդ Ալին ճանաչվել է Բռնցքամարտի արքա

Մուհամմեդ Ալին ճանաչվել է Բռնցքամարտի արքա

PanARMENIAN.Net - Հանրահայտ բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին ճանաչվել է բռնցքամարտի արքա: Նմնան որոշում է կայացրել WBC-ն, հայտարարել է Բռնքամարտի համաշխարհային խորհրդի նախագահ Խոսե Սուլեյմանը:

Տիտղոսի շնորհման արարողությունը կայացել է WBC-ի 50-րդ համագումարի ընթացքում, որն անցկացվում է Քանքուն քաղաքում:

Ալին պատվավոր կոչմանն արժանացել է բռնցքամարտում «բացառիկ արժանիքների համար»: Մարզիկի թագադրման արարողությանը ներկա էին WBC վարկածով աշխարհի չեմպիոններ:

Մուհամմեդ Ալին 1960թ Օլիմպիական խաղերի չեմպիոն է կիսածանր քաշում, ինչպես նաև ծանր քաշում պրոֆեսիոնալ բռնցքամարտում բազմակի չեմպիոն: Նա համարվում է պատմության մեջ ամենափառավոր բռնցքամրտիկներից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---