ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԻ 20 ՏՈԿՈՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ31 մայիսի 2005 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Առանձին անձանց իրավունքների խախտումներին վերաբերող բողոքների ավելի քան 20 տոկոսը դրական լուծում են ստանում: Այդ մասին OpenArmenia.com կայքին տված օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով, այդ ցուցանիշը համաշխարհային պրակտիկայում դրական է համարվում: Ինչպես նշել է Ալավերդյանը, Հայաստանի օմբուդսմենի գրասենյակ հասնող քաղաքացիների բողոքների բնույթի եւ քանակի մասին տվյալները հրապարակվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը մեջ, իսկ վեբ-կայքում տարեկան զեկույցը կտեղադրվի մոտակա օրերին: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ քաղաքացիներից ստացված բողոքների առավելագույն քանակը վերաբերում է քաղաքացիական իրավունքների խախտման հարցերին, եւ մասնավորապես` ունեցվածքային իրավունքներին` 256 բողոք: Երկրորդ տեղն են զբաղեցնում բողոքները պաշտոնյաների կողմից Քրեական Օրենսգրքի խախտումների վերաբերյալ` 218 բողոք: «Բողոքում են մարդու իրավունքների խախտումներից «վատ վարչարարության պատճառով»` 126 բողոք, որոնց թվում են խմբեր եւ ձեռնարկությունների կոլեկտիվներ` սեփականաշնորհված կամ սնանկացած, ինչպես նաեւ այն ձեռնարկությունների, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները իրենց իսկ աշխատակիցների առջեւ: Աշխատանքային օրենսգրքի եւ ընդհանրապես մարդու աշխատանքի իրավունքի խախատումների վերաբերյալ գրանցվել է 108 բողոք»,-հայտարարել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |