Ադրբեջանում շաբաթը շաբաթ չէ առանց ականի վրա պայթած զինվորի![]() 4 դեկտեմբերի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել հերթական միջադեպը զինծառայողի և ականի մասնակցությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի և Արցախի զորքերի շփման գծում Աղդամի ուղղությամբ ականի վրա պայթել է Ադրբեջանի ԶՈՒ կապիտան Պյարվիզ Իսմայիլովը: Սպան հոսպիտալացվել է, գրում է Aze.az-ը և հիշեցնում. Նոյեմբերի 28-ին ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Մամեդալի Թառլան օղլու Ալլահվերդիևը պայթել է ականի վրա: Զինվորը հոսպիտացվել է: Մեր կողմից հիշեցնում ենք. Նոյեմբերի 21-ին Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Գերանբոյի շրջանի ուղղությամբ ականի վրա պայթել են ադրբեջանական բանակի երկու զինվորներ, գրում է «Թրենդը»: 19-ամյա Ջամիլ Մամեդովը և Չինգիզխան Ջարասովը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ: Ականի վրա պայթյունի հետևանքով երկու զինվորն էլ զրկվել են ոտքերից: Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը: Նոյեմբերի 19-ի առավոտյան ԼՂ և Ադրբեջանի զորքերի շփման գծում ականի վրա պայթել էր և մահացել ադրբեջանական բանակի զինծառայող 19-ամյա Պաշա Նեյմետ օղլու Մուրսալովը: Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի և ԼՂ զորքերի շփման գծում կրկին ականի վրա պայթել էր 19-ամյա Մահիր Տահիր օղլու Զարբիևը: Նա կենդանի էր մնացել և հոսպիտալացվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |