ՀՀ ԵՎ ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Եր-անում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների ղեկավարներ Արթուր Բաղդասարյանը եւ Օլեգ Եսայանը քննարկեցին վերջին տարիների համատեղ գործունեության արդյունքները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԼՂ խորհրդարանի նախագահը իր պաշտոնակցին ծանոթացրել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի ընդհանուր արդյունքներին, ինչպես նաեւ իրազեկել Լեռնային Ղարաբաղում սկսված նախընտրական գործընթացների մասին: Օլեգ Եսայանը հավաստիացրել է, որ ընտրություններն անց են կացվելու օրենքի շրջանակներում, նշելով, որ դրանց ընթացքին հետեւելու են հիսունից ավելի միջազգային դիտորդներ: Նրա խոսքերով, ԼՂՀ երրորդ գումարման խորհրդարանը կրկնակի շատ օրենքներ է ընդունել, քան նախորդ խորհրդարանները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---