Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի պատմությունն ուսումնասիրող ուկրաինացի գիտնականների առաջին համագումարը 4 դեկտեմբերի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի պատմությունն ուսումնասիրող ուկրաինացի գիտնականների համագումար, ներկա պահին աշխատանքային խումբը զբաղվում է կազմակերպչական հարցերով: Այդ մասին Analitika.at.ua-ին տված մեկնաբանությունում հայտարարել է Ուկրաինայի Հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը: Ինչպես հաղորդել է Դավթյանը, ՈւՀՄ ղեկավարության կողմից որոշում է ընդունվել կազմակերպել պատմաբան գիտնականների առաջին համագուարը, որոնք ուսումնասիրում են Ուկրաինայի հայերի և Հայաստանի պատմությունը: «Հանդիպման շրջանակներում պլանավորվում է հարցերի քննարկում, որոնք վերաբերում են սիստեմատիկ համագործակցության կազմակերպմանը, ուսումնական ծրագրում ներմուծելու համար նյութերի մշակմանը, Հայաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի և այլ երկրների գիտնականների հետ կապերի զարգացմանը: Հանդիպումների շրջանակներում հատուկ ուշադրություն կդարձվի հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին, Ուկրաինայի հայերի պատմությունը լուսաբանող փաստաթղթերի ուսումնասիրմանը և բացահայտմանը, որոնք պահվում են պետության արխիվներում»,- նշել է Դավթյանը: Հայերը նշանակալի տեղ են զբաղեցնում Ուկրաինայի պատմության մեջ: Ժամանակակից Ուկրաինայի տարածքում հայերի հայտնվելը թվագրվում է XI-XII դարերով: Ուկրաինայում բազմադարյա բնակության ընթացքում հայերը թողել են զգալի նյութական և հոգևոր ժառանգություն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում |