ՀԱԿ-ը կդիմի ՍԴ. Անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն 34-ն է հավաքվել 4 դեկտեմբերի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը կդիմի Սահմանադրական դատարան: Անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն 34-ն է հավաքվել և ՀԱԿ-ը դատարանից կպահանջի հակասահմանադրական ճանաչել Սահմանադրության 70 և 71 կետերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ստորագրահավաքին միացել են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգության» խմբակցության պատգամավորները՝ ողջ կազմով: Ինչ վերաբերում է այն բանին, որ ՀՅԴ-ն չի միացել նախաձեռնությանը, Զուրաբյանն ասել է, որ ՀՅԴ-ն նույն հարցը լուծելու այլ տարբերակ է տեսնում՝ նախ դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, հետո նոր ՍԴ: «Իրենք ընտրել են այլ ճանապարհ, ես այստեղ որևէ ողբերգություն չեմ տեսնում»,- ասել է Լևոն Զուրաբյանը: Լևոն Զուրաբյանը նաև ասել է, որ առանց ԲՀԿ-ի ստորագրությունների միանշանակ չէին կարող հավաքել անհրաժեշտ ստորագրութունները: «Այս հաջող ընթացքը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն տեսնում է, որ մենք գտնվում ենք ընդհանուր շահերի և փաստարկների դաշտում»,-նկատեց նա: Ավելացնենք, որ եթե ՍԴ-ն բավարարի ՀԱԿ-ի պահանջը, ապա արտահերթ նիստ հրավիրելու համար այլևս քվորում ապահովել պետք չէ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը որոշեց դիմել ՍԴ այն բանից հետո, երբ իր նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տապալվեց ՀՀԿ պատգամավորների չներկայանալու և քվորում չապահովելու պատճառով: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |