Միթ Ռոմնին կընդգրկվի Marriott հյուրանոցային ցանցի տնօրենների կազմում

Միթ Ռոմնին կընդգրկվի Marriott հյուրանոցային ցանցի տնօրենների կազմում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին, ով նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում պարտվել է գործող նախագահ Բարաք Օբամային, կմտնի հայտնի Marriott հյուրանոցային ցանցի տնօրենների խորհրդի կազմի մեջ: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Ռոմնին եղել է Marriott-ի վարչության կազմում նաև նախկինում` 1993-2002թթ. և 2009-2011թթ.: Առաջին անգամ նա թողել է պաշտոնը, որպեսզի մասնակցի Մասաչուսեթս նահանգի նահանգապետի պաշտոնի քարոզարշավին, երկրորդ անգամ` նախագահական քարոզարշավին մասնակցելու համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---