Նախագահական ընտրությունների օրը շուտով հայտնի կլինի

Նախագահական ընտրությունների օրը շուտով հայտնի կլինի

PanARMENIAN.Net - 2013-ի նախագահական ընտրությունների օրը դեռ հայտնի չէ: Մոտ օրերս ԿԸՀ նախագահը կհայտարարի, թե որ օրն են տեղի ունենալու ընտրությունները: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ օրենքով սահմանված կարգով նախագահական ընտրությունների օրը նշանակվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից 50 օր առաջ: Հավանաբար այդ հաշվարկներով առաջնորդվելով էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ-ում հայտարարում, որ նախագահական ընտրությունները կայանալու են փետրվարի 18-ին:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու «Ժառանգության» առաջարկին անդրադառնալով, Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ նախագահական ընտրությունները նախատեսված են 2013 թ. փետրվարի 18-ին, և ինքը աննպատակահարմար է համարում Ընտրական օրենսգրքում որևէ փոփոխություն կատարելը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---