ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ31 մայիսի 2005 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի թագավորության նորանշանակ դեսպան Ֆրանսիսկո Խավիեր Էլորսա Կավենգտին (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարը բավարար գնահատելով հայ-իսպանական քաղաքական հարաբերությունները, նշեց, որ դեռեւս շատ անելիքներ կան առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի խորացման ուղղությամբ: Այդ առումով կարեւորվեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման եւ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպան հարցերը: Այնուհետեւ ծավալվեց մտքերի փոխանակություն Եվրամիության ներսում ներկա զարգացումների, Եվրամիություն-Թուրքիա հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների դինամիկայի, ինչպես նաեւ ԵՄ նոր հարեւանության քաղաքականության եւ այդ շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի ներկայացման վերաբերյալ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |