Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում ԵՄ տարածքում արգելել մարմնավաճառությունը

Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում ԵՄ տարածքում արգելել մարմնավաճառությունը

PanARMENIAN.Net - Կանանց իրավունքները պաշտպանող ավելի քան 200 կազմակերպություններ կոչ են անում Եվրամիության տարածքում օրենսդրորեն արգելել մարմնավաճառությունը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, քարոզչությունը գլխավորում է Եվրոպայի խոշորագույն ֆեմինիստական կազմակերպությունը` «Եվրոպական կանանց լոբբին», որը հիմնվել է 1990-ին:

Այդ կազմակերպության հայտարարության համաձայն, Շվեդիայում մարմնավաճառությունը նվազել է երկու անգամ այն բանից հետո, երբ ներմուծվել է արգելքը: Իրավապաշտպանների նախաձեռնությունը կքննարկվի Եվրախորհրդարանի այսօրվա նիստում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---