Արտակ Զաքարյան. ՀՀԿ-ի և «Ենի Ադրբեջան»-ի միջև համագործակցություն չի լինելու 4 դեկտեմբերի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի իշխող կուսակցությունները երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» համաժողովի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր չեն ստորագրել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նա տեղեկացրեց, որ ֆորումի շրջանակներում քննարկումներ են եղել եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ և ստորագրվել է արձանագրություն: «Այն ընդամենը փաստում է, որ կուսակցությունները պատրաստակամ են շարունակել համատեղ քննարկումները եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ»,- ասաց Արտակ Զաքարյանը և ընդգծեց, որ սա միջկուսակցական համագործակցություն է և պետք չէ տեղափոխել միջպետական հարթակ: «Ենի Ադրբեջան» կուսակցությունը նոր է միացել այս ձևաչափին և արձանագրությունները «Ենի Ադրբեջան»-ի հետ չեն ստորագրվել: Սա ինչ-որ սենսացիա չէ, մենք բազմաթիվ համաձայնագրեր ունենք, որոնց կողմերից է նաև Ադրբեջանը: Ուղղակի գոյություն ունեն որոշ վերապահումներ և մեր համագործակցությունը ոչ թե Ադրբեջանի հետ է, ինչը բացառված է և չի կարող լինել, այլ մյուս երկրների կուսակցությունների հետ»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը: Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամներ Արտակ Զաքարյանը և Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովի աշխատանքներին: Ֆորումին մասնակցել են Հայաստանից Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Ադրբեջանից՝ «Ենի Ադրբեջանը», Ռուսաստանից՝ «Եդինայա Ռոսիան», իսկ Ղազախստանից՝ «Նուր Օթան»-ը։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |