Հենրիխ Մխիթարյան. Վստահ եմ, որ «Յուվենտուսի» հետ խաղում մենք կկարողանանք հաջողության հասնել

Հենրիխ Մխիթարյան. Վստահ եմ, որ «Յուվենտուսի» հետ խաղում մենք կկարողանանք հաջողության հասնել

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում «Յուվենթուսի» հետ խաղից առաջ նշել է, որ նրանք միշտ բարձր տրամադրվածությամբ են դուրս գալիս դաշտ: «Բոլորը կարծում են, որ մենք արդեն 1/8 եզրափակչում ենք, բայց մենք պետք է հաղթենք, քանի որ հանդես ենք գալիս մեր դաշտում և մեր երկրպագուները սատարելու են մեզ»,-ասաց Մխիթարյանը:

Ըստ Մխիթարյանի, եթե նրանք հաղթեն «Յուվենթուսին», շատ ավելի լավ կլինի, քան եթե ինքը գոլ խփի, բայց պարտվեն: «Ոչ միայն «Յուվենթուսի», այլ բոլոր իտալական թիմերի պաշտպանությունը ամենաբարձր մակարդակի վրա է: Բոլորը գիտեն, թե ինչ է «կատենաչչոն»: Մեզ համար շատ դժվար էր Թուրինում, սակայն, կարծում եմ, վաղն ամեն ինչ այլ կերպ է լինելու, քանի որ տանն ենք խաղալու: Այո, ես խաղացել եմ Իտալիայի դեմ Հայաստանի հավաքականի կազմում: Մի քանի անգամ մենք կարողացանք ճեղքել նրանց պաշտպանությունը և պահեր ստեղծել, բայց դա բավարար չէր: Վստահ եմ, վաղը բոլորովին այլ խաղ է լինելու և մենք հաջողության կհասնենք հարձակման փուլում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---