Ա. Զաքարյանը՝ «Ենի Ադրբեջան»-ին. Առաջարկում եմ ուղարկել արձանագրության այն հատվածը, որտեղ իրենց ստորագրությունն է 4 դեկտեմբերի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - «Ենի Ադրբեջանը» մասնակցել է Սանկտ Պետերբուրգում անցկացված «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» համաժողովին, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է կուսակցության քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին: Նա սադրանք է անվանել այն լուրերը, որ կուսակցությունը պատրաստվում է համագործակցել հայկական որևէ կուսակցության հետ: Այն, որ երկու երկրների միջև համագործակցություն չի լինելու, PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց նաև համաժողովին մասնակցած ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Ինչ վերաբերում է համաժողովի շրջանակներում ստորագրված փաստաթղթին, որի առկայությունը ադրբեջանական կողմը ժխտում է, Արտակ Զաքարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին առաջարկեց ուղարկել ստորագրված արձանագրության այն հատվածը, որտեղ դրված է ադրբեջանցի պատվիրակների ստորագրությունը: Ինչպես արդեն հայտնել ենք, ֆորումի շրջանակներում քննարկումներ են եղել եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ և ստորագրվել է արձանագրություն, որն ընդամենը փաստում է, որ կուսակցությունները պատրաստակամ են շարունակել համատեղ քննարկումները եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ: Իսկ ՀՀԿ-ի համագործակցությունը ոչ թե Ադրբեջանի հետ է, այլ մյուս երկրների կուսակցությունների: Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամներ Արտակ Զաքարյանը և Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովի աշխատանքներին: Ֆորումին մասնակցել են Հայաստանից Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Ադրբեջանից՝ «Ենի Ադրբեջանը», Ռուսաստանից՝ «Եդինայա Ռոսիան», իսկ Ղազախստանից՝ «Նուր Օթան»-ը։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |