Հայաստանի ֆուտզալի հավաքականը հայտնվել է EURO- 2014-ի D խմբում

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հայտնվել է EURO- 2014-ի D խմբում

PanARMENIAN.Net - Ֆուտզալի EURO- 2014-ին կմասնակցեն ռեկորդային թվով մասնակիցներ` 45 հավաքականներ: Նախնական փուլի խաղերը կանցկացվեն 2013-ի հունվարի 22-27-ը:

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հայտնվել է D խմբում, որտեղ վերջինիս մրցակիցներն են լինելու Ուելսի, Բուլղարիայի, Հունաստանի հավաքականները:

6 խմբեր կանցկացնեն մինի-մրցաշարեր մրցակիցներից մեկի դաշտում: Բոլոր մասնակիցները կբաժանվեն 4 խմբերի` ըստ գործակիցների վարկանիշի:

Նախնական փուլի 6 խմբերի հաղթողները կանցնեն հիմնական փուլ, որը կխաղարկվի 2013-ի մարտի 27-30-ը: Դրա վիճակահանությունը ևս տեղի կունենա երեքշաբթի օրը, որի ընթացքում կորոշվեն 7 խմբերի կազմերը: Մինի-մրցաշարերի կազմակերպիչներն արդեն որոշվել են: Դրանք Իսպանիայի, Իտալիայի, Սերբիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Թուրքիայի և Լատվիայի հավաքականներն են:

7 խմբերի հաղթողները Բելգիայի հավաքականին կմիանան եզրափակիչ փուլում: Երկրորդ տեղի 7 թիմերը և 3-րդ տեղի լավագույն թիմը սեպտեմբերի 17 և 24-ին կմասնակցեն անցումային հանդիպումներին: 2 հանդիպումների արդյունքում 4 զույգերի լավագույն թիմերը կլրացնեն եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---