ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆրանսիսկո Կավենգտ Մարքիզ դե Դեներվան: Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունն աշխուժացնելու համար անհրաժեշտ է վերանայել առկա հնարավորությունները եւ ձեռնարկել նոր քայլեր: Իր հերթին դեսպանն ասել է, որ մասնավորապես տնտեսական կապերն ակտիվացնելու նպատակով մտադիր է իսպանացի գործարարների այց կազմակերպել Հայաստան: Կողմերն անդրադարձել են նաեւ Եվրամիության արդի գործընթացներին եւ մեր տարածաշրջանի զարգացումներին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---