ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Վերջին տարիների ընթացքում «ՆԱՏՕ-ն մեծ առաջընթացի է հասել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ համագործակցության ամրապնդման գործում»: Այդ մասին, հանդես գալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նիստում հայտարարել է Հյուսի-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերը, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, այդ համագործակցության շրջանակներում հիմնական ուշադրությունը դարձվում է անվտանգության նոր մարտահրավերներին: «Մենք օգնում ենք շահագրգիռ երկրներին անցկացնել պաշտպանական բարեփոխումներ եւ ամրապնդել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»,-նշել է Դաշինքի գլխավոր քարտուղարը: Նա հիշեցրել է, որ վերջերս Շվեդիայում տեղի է ունեցել ԵԱԳԽ համաժողովը անվտանգության գծով` սա նոր նախաձեռնություն է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչների եւ գործընկեր-երկրների միավորման ուղղությամբ` ընդհանուր սպառնալիքները քննարկելու համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---