ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Տերտերի շրջանում Ադրբեջանի բանակի սպայի սպանության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը: Ավելին, նրա խոսքերով, նախօրեին փոխհրաձգություն ընդհանրապես չի եղել: Նշենք, որ ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ազատագրման բանակը մայիսի 31-ին խախտել է հրադադարը, եւ Տերտերի շրջանում փոխհրաձգության պատճառով վախճանվել է ադրբեջանական բանակի զինվոր Զաֆար Խալիլովը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---