ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալությունը Ժնեւի միջազգային հարաբերությունների դպրոցի հետ համատեղ կազմակերպել են բարեգործական ձեռնարկ, որի ընթացքում այցելել են անչափահասներին, որոնք իրենց պատիժն են կրում Հայաստանի «Աբովյան» քրեակատարողական գաղութում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության հայկական գրասենյակում: Ակցիայի նպատակն է Հայաստանի հանրության լայն շրջանակների ուշադրությունը հրավիրել երեխաների ամենախոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդրին: Հանդիպման ընթացքում, որին ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության եւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, ներկայացրեցին երեխաներին երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը: Մասնավորապես, քննարկվել են պատիժը կրելուց հետո հասարակությանը ինտեգրվելու հարցերը: Վերջում կալանավոր երեխաներին նվիրաբերվեցին սպորտային պիտույքներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---