Հայաստանի երկաթուղում առաջին անգամ ներդրվել է կայարանում աշխատանքի կառավարման նորագույն համակարգը 5 դեկտեմբերի 2012 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկաթուղում պատմության մեջ առաջին անգամ ներդրվեց կայարանում աշխատանքի կառավարման նորագույն համակարգը՝ АРМ ДСП (автоматизированное рабочее место дежурного по станции – կայարանի հերթապահի ավտոմատացված աշխատատեղ): Համակարգը ներդրվեց Սպիտակ կայարանում և թույլ կտա կառավարել աշխատանքը միանգամից մի քանի կայարաններում: Ներկա պահին АРМ ДСП համակարգում ընդգրկված են Սպիտակ և Արչուտ կայարանները, իսկ դեկտեմբերի 20-ից ընդհանուր համակարգին կմիանան նաև Հաղպատ և Ախթալա կայարանները: Աշխատանքի ընդհանուր կառավարումն իրականացվելու է Սպիտակից: Համակարգը թույլ կտա օպերատիվ կարգով լուծել տեխնոլոգիական գործընթացի հետ կապված խնդիրները, ընդունել, ցուցադրել և պահպանել հսկվող կայարաններում գնացքների շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, նույնականացնել շարժակազմը և հետևել փոխադրումներին, սահմանել գնացքների ժամանման և մեկնման ժամանակը, ինչպես նաև տեղեկացնել գծերի վրա աշխատող անձնակազմին, հսկել լուսաֆորների ու կենտրոնացման, արգելակման և կապի միջոցների աշխատանքը: Նոր համակարգի ներդրումը թույլ կտա էապես բարձրացնել գնացքների երթևեկության անվտանգության մակարդակը, չեզոքացնել գծերի վրա աշխատող երկաթուղայինների համար հնարավոր ռիսկերը, բարձրացնել հերթապահ անձնակազմի աշխատանքի, ինչպես նաև կապի միջոցների օգտագործման արդյունավետությունը: Երկաթուղում նոր ժամանակակից տեղեկատվական տեխնորոգիաների ներդրումը հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջնահերթություններից մեկը: ՀԿԵ-ում արդեն կիրառվում են կայարանների և տեղում աշխատանքի կառավարման ավտոմատացված համակարգերը, ավտոմատացված աշխատատեղերը, իսկ հին սարքավորումները աստիճանաբար փոխվում են օպտիկա-մալուխային նոր սարքավորումներով: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա բարձրացնել ՀԿԵ-ի ծառայությունների մակարդակը, երկաթուղի ներգրավվել բեռնափոխադրումների նոր ծավալներ, էապես բարձրացնել երկաթուղային բեռնափոխադրումների մրցունակությունը: Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառյությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |