ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ 1 հունիսի 2005 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ առաքելությունն այսօր հերթական դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա: Դիտարկումը անց է կացվել Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի մոտ: Ղարաբաղյան կողմից դիտարկումն իրականացնող խումբը գլխավորել է ԵԱՀԿ Գործող Նախագահի Անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, դիտարկման առաքելության անդամներին իր առաջավոր դիրքեր դուրս չի հանել: Դիտարկումն անցել է նշված ժամանակացույցի համաձայն, զինադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այսօր Անջեյ Կասպշիկը կհանդիպի ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |