ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԵՏ 1 հունիսի 2005 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ամենայան Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մոսկվայում հանդիպել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ, հաղորդում է «Gazeta Wyborcza»: Հանդիպման ընթացքում Գարեգին Երկրորդը նշել է, որ Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում ռազմատենչ աթեիզմի տարիներին ոչնչացվել են բազմաթիվ սրբություններ: Այդպես, ըստ նրա, այսօրվա դրությամբ, ավելի քան 900 հազար բնակչություն ունեցող Հայաստանի մայրաքաղաքում կա ընդամենը 16 եկեղեցի: Միեւնույն ժամանակ Գարեգին Երկրորդը նշել է, որ ներկայումս Երեւանում կառուցվում է 5 նոր եկեղեցի, որոնցից երեքը կօծվեն այս տարի: Ինչպես նշել է կաթողիկոսը, Երեւանի իշխանությունները հողահատկացում են արել Ռուսական Ուղղափառ եկեղեցու կառուցման համար, հենց Երեւանի մուտքի մոտ: Նրա խոսքերով, այդ եկեղցին կդառնա Հայկական եկեղեցու Նոր Նախիչեւանի եւ Ռուսաստանի թեմի մայր տաճարը: Կողմերը քննարկել են նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների հետագա համագործակցության հարցեր: Ամենայն Հայոց կաթողիկոսը Մոսկվա է ժամանել ԱՄՆ կատարելիք այցի կապակցությամբ: Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակության այցը ԱՄՆ կսկսվի չորեքշաբթի եւ կտեւի մեկ ամիս: Հայ եկեղեցու ԱՄՆ թեմի քանակաը մոտավորապես մեկ միլիոն մարդ է կազմում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |