Գարնանն ուկրաինական Լուգանսկում կսկսվի հայկական եկեղեցու շինարարությունը 5 դեկտեմբերի 2012 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Լուգանսկում կայացել է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպությունների համաուկրաինական ասոցիացիայի արտագնա նիստը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Նիստին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, տեղի իշխանության ներկայացուցիչներ, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, հայ հոգևորականության ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում կայացել է մի շարք հարցերի քննարկում, որոնք վերաբերվում են հայ համայնքին, տեղական ինքնակառավարման և իշխանության մարմինների միջև փոխգործակցության ուղիներին: Կարևոր որոշումներ են ընդունվել տեղի համայնքի զարգացմանը նպաստելու համար, կոնկրետացվել են Լուգանսկում հայկական եկեղեցու շինարարություն սկսելու ժամկետները, ինչպես նաև կիրակնօրյա հայկական դպրոց բացելու հեռանկարները: ՈՒՀՄ պատվիրակությունն այցելել է Լուգանսկի մարզային հիվանդանոց, բժշկական հաստատությանը նվիրել են անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև այց է կատարվել հաշմանդամություն ունեցող մարդկանց տուն: Համայնքի ակտիվ անդամներին և տեղի իշխանության ներկայացուցիչներին հանձնվել են ՈՒՀՄ պատվոգրեր հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման մեջ ավանդի համար: 2001-ի մարդահամարի տվյալներով, Լուգանսկի շրջանի տարածքում բնակվում են մոտ 6,5 հազար հայեր: Կիևում և Դոնեցկում եկեղեցիների շինարարությունն Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է:ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով, եկեղեցիների շինարարությունը թույլ կտա իրագործել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը` բազմակողմանի կերպով ներկայացնել հայկական մշակույթն Ուկրաինայի ժողովրդին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |