Փորձագետ. Թուրքիան չի կարող Ռուսաստանին ստիպել հրաժարվել Հայաստանի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորումից 5 դեկտեմբերի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական տնտեսական համագործակցությունն, ըստ միջազգային հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանի, տարածաշրջանի վրա իր ազդեցությունը միանշանակ ունենալու է: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը պատրաստվում է 20 մլրդ դոլար ներդնել Թուրքիայիում ատոմակայանի կառուցման համար: «Որքան էլ որ ՌԴ-ն Թուրքիայում ատոմակայան կառուցելու համար ֆինանսներ ներդնի, այդուհանդերձ դա չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվելու է Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը ֆինանսավորելուց»,- ասաց Մենուա Սողոմոնյանը, մեկնաբանելով տարածված այն լուրերը, թե Ռուսաստանը կարող է կասեցնել Հայասատնում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը: Ասուլիսին ներկա էր նաև թուրքագետ Լևոն Հովսեփյանը, ով նկատեց, որ Թուրքիան Ռուսաստանին չի կարող ստիպել հրաժարվել Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը ֆինանսավորելուց, քանի որ դա կնշանակի, թե Թուրքիան կարողանում է իր կամքը թելադրել ռուսական իշխանություններին։ Նրանք նաև ընդգծեցին, որ չկա ոչ մի պաշտոնական հայտարարություն այն մասին, թե Ռուսաստանը կասեցրել է համագործակցությունը Հայաստանի հետ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Աքքույու վայրում թուրքական առաջին ատոմակայանի կառուցման նախագծի տապալման որևէ սպառնալիք չի տեսնում։ Այն իրականացնելու է «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ «Ռոսատոմ» ընկերությունն արդեն իսկ 1.5 միլիարդ դոլար է ներդրել Աքքույուի ատոմակայանի կանոնադրական հիմնադրամում, ինչը շուտով կհասցվի մինչև 2.4 միլիոն դոլարի: Հիշեցնենք, որ միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում կառուցվելիք Թուրքիայի առաջին ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ և 4500 մեգավատտ հզորություն: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |