ԲԱԹՈՒՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՓՈԽԱԴՐՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶԻՆԱՄԹԵՐՔՈՎ ԲԵՌՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԷՇԵԼՈՆԸ

PanARMENIAN.Net - Բաթումից Հայաստան է փոխադրվել երկաթուղային էշելոն` բեռնված ռազմական տեխնիկայով ու զինամթերքով, որը մինչ այդ գտնվում էր Բաթումիում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանում: Այս մասին հայտնել են Անդրկովկասի ռուսաստանյան զորախմբի ներկայացուցիչները, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Նրանց խոսքերով` տեխնիկայի եւ զինամթերքի դուրսբերումն իրականացվում է Վրաստանի սահմաններից Բաթումի ռազմակայանի տեխնիկայի ու զինամթերքի ավելցուկը դուրս բերելու ծրագրին համապատասխան, որը մշակվել էր մի քանի ամիս առաջ` մինչեւ Բաթումից եւ Ախալքալաքից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետի շուրջ վրաց-ռուսական բանակցությունների սկսվելը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---