Հայտարարվել է անկախ Հայաստանում ընտրությունների մասին պատմող ֆիլմի մրցույթ 5 դեկտեմբերի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հայտարարվել է «Ընտրությունների պատմությունը անկախ Հայաստանում (1990-2013)» խորագրով վավերագրական ֆիլմի արտադրության բաց մրցույթ: Մրցույթը հայտարարել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում: Մրցույթի նպատակն է ստեղծել մի վավերագրական ֆիլմ, որը կներկայացնի Հայաստանում 1990թ. ի վեր անցկացված բոլոր խոշոր (նախագահական կամ խորհրդարանական) ընտրությունները կամ դրանց հետ կապված առանձին կարևոր դեպքերը` ընդգրկելով նաև առաջիկայում` 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունները: Ֆիլմի տևողությունը պետք է լինի մինչև 60 րոպե: Խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական միավորումները, կազմակերպություններն ու անհատների խմբերը: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |