Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ. ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍԱՏԱՆ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԻ ՎԵՐԱՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԳՆՈՒՄ 1 հունիսի 2005 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ռուսաստանյան ռազմակայաններից ռազմական տեխնիկայի մի մասի փոխադրումը Հայաստան կարգավորվում է ռազմական համագործակցության եւ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանների տեղակայման մասին երկկողմ համաձայնագրով եւ ըստ քվոտաների պարտավորություններով` նախատեսված Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ընդ որում, նրա խոսքերով` որեւէ նոր փաստաթուղթ կամ համաձայնագիր կողմերի միջեւ չի ստորագրվել: Նա նաեւ տեղեկացրել է, որ առայժմ խոսք չի գնում Վրաստանից Հայաստան կենդանի ուժի վերատեղակայման մասին: Նշենք, որ Գյումրի քաղաքում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը: Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հունիսի 1-ին Բաթումի ռուսաստանյան ռազմակայանից Հայաստան է փոխադրվել երկաթուղային էշելոն` բեռնված ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով: 15 վագոններից կազմված էշելոնը նախօրեին երեկոյան դուրս է եկել Բաթումից, կեսգիշերին ժամանել է Թբիլիսի, իսկ այսօր` Հայաստան: Էշելոնն ուղղվել է Հայաստան` Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմակայան: Որոշ տվյալներով` դուրս են բերվել ռազմամթերք, քիմիական մշակման մեքենաներ, զենիթային հրթիռներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |