ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ GRECO ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ից հունիսի 4-ը Հայաստանում է գտնվելու Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO) դիտարկման հանձնաժողովի պատվիրակությունը: Պատվիրակության ներկայացուցիչները կհանդիպեն գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարող կոնկրետ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: Այսօր պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան ՀՀ կենտրոնական բանկում, կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում, մաքսային կոմիտեում, հանրապետության վճռաբեկ դատարանում: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում, դատարանների նախագահների խորհրդի, մարդու իրավունքների պաշտպանի եւ մի շարք հասարակական կազմակերությունների հետ: Նշենք, որ Հայաստանը 2004 թվականի հունվարից կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի անդամ է, իսկ ընթացիկ տարում նախատեսվում Է նաեւ ՀՀ ազգային զեկույցի քննարկումը GRECO-ում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---