Հայաստանը պատրաստակամ է բազմակողմ հարաբերությունների հաստատել Օմանի հետ

Հայաստանը պատրաստակամ է բազմակողմ հարաբերությունների հաստատել  Օմանի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին «Ալ-Շումուխ» Սուլթանական պալատում Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը` Էլ-Քուվեյթ) իր հավատարմագրերը հանձնեց Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուս Բեն Սայիդ Ալ-Սայիդին: Դեսպան Չարչօղլյանն Օմանի Սուլթանին, ժողովրդին և կառավարությանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Օման համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին: Այս կապակցությամբ Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանը վերահաստատեց երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հաստատման և խորացման Հայաստանի պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին Սուլթան Կաբուս Բեն Սայիդ Ալ-Սայիդը իր լավագույն ցանկությունները փոխանցեց Հայաստանի նախագահին և հաջողություններ մաղթեց նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---