ՄԻՊ. Ոստիկանությանից քաղաքացուն հրավիրել են որպես «վկա» և ազատ չեն արձակել 5 դեկտեմբերի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գծին ահազանգել է Արմեն անունով քաղաքացու մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում, որտեղ իրեն իր որդու մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնում: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ ԱրմենՄելքոնյանը որպես վկա է կանչվել ոստիկանություն ևնրան մինչև երեկոյան ժամը 22:00-ն բաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվելէ, որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել: Ժամը 22:00-ին ՄԻՊ աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել: Սակայն, ինչպես հետո է պարզվել, դա իրականությանը չի համապատասխանել։ Արագ արձագանքման խմբի երկրորդ այցից հետո միայն Արմեն Մելքոնյանը վերադարձել է տուն։ Այսօր Արմեն Մելքոնյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում դիմում է ներկայացրել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության դեմ։Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |