Ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանն առաջին անգամ կնվագի հայ հանդիսատեսի համար 5 դեկտեմբերի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանը մենահամերգով հանդես կգա Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին «ՄԵՑՑՈ Պրոդաքշնից», ճանաչված դաշնակահարը հայ հանդիսատեսի համար ելույթ կունենա առաջին անգամ: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կազմակերպել են «ՄԵՑՑՈ Պրոդաքշնը» և «Նուռ Քարտը»` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարձր հովանու ներքո: Տոմսերն արդեն վաճառվում են, արժեքը կազմում է 5 000-20 000 դրամ: Անդրե Մանուկյանը ծնվել է 1957թ. Լիոնում: Դաշնամուր է նվագում 7 տարեկանից, ավարտել է Բերքլիի (Բոստոն) երաժշտական քոլեջը: Ավելի ուշ Ֆրանսիայում հիմնել է Horn Stuff ջազ-բենդը: Լիանա Ֆոլյայի և Մալյայի հիթերի հեղինակ է, ինչպես նաև Շառլ Ազնավուրի և Ժիլբեր Բեկոյի ալբոմների պրոդյուսեր է, զբաղվում է նաև գործիքավորմամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |