ՀՀ Ազգային ժողովի և Օմանի Խորհրդակցական ժողովի միջև կհաստատվի միջխորհրդարանական գործակցություն

ՀՀ Ազգային ժողովի և Օմանի Խորհրդակցական ժողովի միջև կհաստատվի միջխորհրդարանական գործակցություն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա հանդիպել է Օմանի Սուլթանության Խորհրդակցական ժողովի (Մաջլիս Ալ-Շուրա) նախագահ Խալեդ Բեն Հիլալ Ալ-Մավալիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ և ՕՍ օրենսդիր կառույցների միջև հարաբերությունների հաստատման և ընդլայնման հնարավորություններին: Դեսպան Չարչօղլյանը վերահաստատեց Օմանի Սուլթանության Խորհրդակցական ժողովի հետ համագործակցության հաստատման ՀՀ Ազգային ժողովի պատրաստակամությունն ու նշեց, որ առաջնային նշանակություն ունի միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորումը:

Իր հերթին Խալեդ Ալ-Մավալին ներկայացրեց կառույցի դերակատարությունը երկրի օրենսդրական դաշտի կայացման գործում, իրականացվող բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները, ապա առաջարկեց քննարկել ՀՀ Ազգային ժողովի և ՕՍ Խորհրդակցական ժողովի միջև համագործակցության փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը` նշելով, որ այն որակապես նոր հիմքերի վրա կդնի միջխորհրդարանական գործակցության հետագա ընթացքը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---