Հայաստանը կողջունի փոխշահավետ պայմաններով օմանյան կապիտալի մուտքը ՀՀ տնտեսություն 5 դեկտեմբերի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Օմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Այման Բեն Աբդալլահ Բեն Մուհամմադ Ալ-Հուսեյնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խթանման և խորացման հեռանկարները: Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ կառույցների միջև կապերի հաստատման կարևորությանն ու հանգամանալի ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկեգործության և ադամանդագործության, անշարժ գույքի, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության, ենթակառուցվածքների բնագավառներում արձանագրված առաջընթացը` առաջարկելով աշխատանքներ սկսել վերոհիշյալ ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Լուսաբանվեցին նաև Հայաստանի ներդրումային դաշտն ու հնարավորությունները, ՀՀ տնտեսական զարգացման ծրագրերն ու նախագծերը: Այս կապակցությամբ օմանյան կողմին տեղեկացվեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են լուրջ քննարկումներ սկսել ՕՍ շահագրգիռ կառույցների հետ` փոխշահավետ պայմաններով օմանյան կապիտալի մուտքը ՀՀ տնտեսություն ապահովելու, համատեղ ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաև ներդրումային բնույթի ծրագրեր իրականացնելու կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |