Սեյրան Օհանյան. Առաջին գծում ծառայող զինվորները արժանի են լավագույն պայմաններին 5 դեկտեմբերի 2012 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը: Ծանոթանալով նորակառույց շինության պայմաններին և իր գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքից՝ նախարարը նշել է, որ «Առաջնագծում ծառայող և մարտական հերթապահություն իրականացնող զինվորները արժանի են նման պայմաններ ունենալուն»: Պաշտպանության նախարարը մասնակցել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի և հակաօդային պաշտպանության հռթիռահրետանային դիվիզիոններից մեկի զորանոցի բացման արարողությանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, այլ բարձրաստիճան հյուրեր: Կատարված որակյալ աշխատանքի արդյունքում դիվիզիոնը այսօր արդեն ապահովված է հակաօդային պաշտպանության զորամասերին հարիր բոլոր անհրաժեշտ պարագաներով: Դասասենյակներն ու զորանոցները համալրված են անհրաժեշտ գույքով, հիմնովին նորակառույց ճաշարանը ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, կաթսաներով և սառնարաններով: Շնորհավորելով դիվիզիոնի զինծառայողներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը այսուհետ ևս, իր ուժերի ներածին չափով, անելու է հնարավորը երկրի պաշտպանությունն իրականացնող սպաներին ծառայողական արժանավայել պայմաններով ապահովելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատել է նաև, որ շինությունների բացումը խթան կհանդիսանա եկող ուսումնական տարում դիվիզիոնի առջև դրված խնդիրներն առավել բարեխիղճ, նպատակասլաց և հետևողականորեն կատարելու համար: Սեյրան Օհանյանը հորդորել է չմոռանալ նաև, որ յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստությունից, նրա գիտելիքներից և մասնագիտական հմտություններից է կախված ամբողջ Զինված ուժերի մարտունակությունը:Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |