ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին ՀՀ Սահմանադրության նախագծի փոփոխությունների բարելավման կապակցությամբ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Ջանի Բուքիքիոն, Այվարս Էնձինսը եւ Սիմոնա Գրանատա-Մենինին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսված են հյուրերի հանդիպումներն Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հետ: Նախատեսված են նաեւ քննարկումներ խորհրդարանում հանրապետության կառավարող կոալիցիայի ներկայացուցիչների հետ` սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ հետագա համագործակցության շուրջ: Վենետիկի հանձնաժողովի անդամներին կընդունի նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---