Հայաստանում սպասվում են տեղումներ

Հայաստանում սպասվում են տեղումներ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ի գիշերը հանրապետության տարածքում` Սյունիքում և Վայոց ձորում, դեկտեմբերի 8-ին և 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին և 10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին սպասվում է արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ, դեկտեմբերի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի գիշերը և 8-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 6-7-ը, 9-ի ցերեկը և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 8-ին և 9-ի գիշերը սպասվում են տեղումներ, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---