ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՆԱՏՈՐ ՆՈՐՄ ՔՈԼՄԱՆԻ ՀԵՏ 1 հունիսի 2005 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է ԱՄՆ սենատոր Նորմ Քոլմանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վարդան Օսկանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները, տնտեսական զարգացման հնարավորությունները եւ ժողովրդավարացման ընթացքը: Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ սերտ համագործակցությունը թե երկկողմ, թե միջազգային եւ տարածաշրջանային ձեւաչափերում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ այլ հարցերի շուրջ:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |