Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵԱՀԿ ՄԽ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն արդյունք չի տալիս: Այս մասին հայտարարել է Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով`

դա հանգեցնում է հասարակությունում անջատողականության խորացմանը: Իշխանություններն էլ, հակադրվելու փոխարեն, ավելի են ամրապնդում հասարակության ռազմատենչությունը: «Ադրբեջանում հիվանդագին են վերաբերվում Ղարաբաղյան խնդրին, արմատականությունն ավելի է խորանում եւ ամրապնդվում է ոչ այնքան լավ վերաբերմունք հայերի նկատմամբ»,- նշել է փորձագետը:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---