104 տարեկանում վախճանվել է Բրազիլիայի մայրաքաղաքի ճարտարապետ Օսկար Նիմեյերը

104 տարեկանում վախճանվել է Բրազիլիայի մայրաքաղաքի ճարտարապետ Օսկար Նիմեյերը

PanARMENIAN.Net - Հայտնի ճարտարապետ Օսկար Նիմեյերը վախճանվել է 104 տարեկան հասակում: Նոյեմբերին Նիմեյերը հոսպիտալացվել էր ջրազրկման և երիկամների աշխատանքի խախտման պատճառով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Օսկար Նիմեյերը ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 15-ին Ռիո դը Ժանեյրոյում: 1934թ. նա ավարտել է Ազգային ճարտարապետական դպրոցը: Առաջին շենքը նրա նախագծով Ռիօ դը Ժանեյրոյում կառուցվել է 1937 թվականին:

Շուրջ 70-ամյա գործունեության ընթացքում նա նախագծել է մոտ 600 շինություն: Մասնավորապես, նա Բրազիլիայի մայրաքաղաքի շենքերի մեծ մասի հեղինակն է և Ռիո դը Ժանեյրոյի «Սամբադրոմի» հեղինակը: Նա մասնակցել է Նյու Յորքում ՄԱԿ շենքի և Փարիզում Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության կենտրոնակայանի ստեղծմանը:

1988թ. նա դարձավ ճարտարապետության ոլորտի ամենահեղինակավոր Պրիտցկերովյան մրցանակի դափնեկիր: Նրա վերջին նախագծերից մեկն է շուրջ 804 հազար քմ ընդհանուր մակերեսով վարչական շենքերի համալիրը Բելու Օրիզոնտիում, որը բացվեց 2010 թվականին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---