ԹԵԲՐԻԶՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ 2 հունիսի 2005 - 07:35 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Թեբրիզի Առեւտրա-արդյունաբերական պալատում իր աշխատանքն է ավարտել Իրանի եւ Հայաստանի գործարարների երկօրյա համատեղ կոնֆերանսը, հաղորդում է «Իռնան»: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները Իրանի եւ Հայաստանի, Թեբրիզի եւ Երեւանի միջեւ: Կոնֆերանսի շրջանակներում անց են կացվել «կլոր սեղաններ»` նվիրված հայ-պարսկական համագործակցության կոնկրետ հարցերին, կազմակերպվել են թեմատիկ էքսկուրսիաներ, որոնց ընթացքում հայ գործարարները այցելել են արդյունաբերական եւ գյուղատնտեսական ձեռնարկություններ, ինչպես նաեւ դեպի Թեբրիզի եւ Արեւելայն Ադրբեջանի մշակութա-պատմական եւ տուսրիստական տեսարժան վայրեր: Կոնֆերանսի մասնակիցների ելույթներում նշվում էր, որ վերջին ժամանակներս արագ են զարգանում ուղղակի առեւտրա-տնտեսական կապերը Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի եւ Հայաստանի միջեւ: Այժմ Արեւելյան Ադրբեջանի հարեւան երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն Թուրքիային: Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը Թեբրիզի եւ Երեւանի միջեւ աճել է 81 տոկոսով եւ կազմել 117 015048 ԱՄՆ դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |