Մհեր Շահգելդյան. Մեծամասնական ընտրակարգով տեղերի կրճատումը եղավ ՕԵԿ-ի պայքարի շնորհիվ

Մհեր Շահգելդյան. Մեծամասնական ընտրակարգով տեղերի կրճատումը եղավ ՕԵԿ-ի պայքարի շնորհիվ

PanARMENIAN.Net - ՕԵԿ-ը միշտ դրական է գնահատել համամասնական ընտրակարգ ունենալը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՕԵԿ խմբակության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: «Մեծամասնական ընտրակարգով տեղերի կրճատումը եղավ ՕԵԿ-ի պայքարի շնորհիվ»,- նկատեց նա: Խորհրդարանական կառավարման ձևին անցնելու պահանջը Մհեր Շահգելդյանը ժամանակավրեպ է համարում: Ըստ ՕԵԿ պատգամավորի՝ կառավարման այդ ձևն արդյունավետ չէ:

Անդրադառնալով ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի նախաձեռնած քննարկումներին, Մհեր Շահգելդյանն ասաց, որ ինքը դա համախմբման գործընթաց չի համարում և համախմբում, որպես այդպիսին, չի տեսնում: «Ես տեսնում եմ քննարկումների կամ հանրային մոտեցումների գործընթաց: Մնացածը կտեսնենք»,- եզրափակեց Մհեր Շահգելդյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---