ՀՀԿ պատգամավոր. Հայ ժողովուրդը դարեր ի վեր արտագաղթել է և դա հոգեկերտվածք է դարձել 6 դեկտեմբերի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը մտահոգված է արտագաղթով: Ըստ նրա՝ կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են արտագաղթի տեմպերի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետական պատգամավորը կարծիք հայտնեց, որ մարդիկ ավելի շատ մեկնում են անարդարությունների պատճառով: «Պատճառը չինովնիկական կամայականություններն են, արդարադատության համակարգի մակարդակը, սակայն այդ ոլորտները բարեփոխելու համար աշխատանքներ տարվում են և արդյունքները կերևան մոտակա ժամանակներս»,- ասաց նա: Արտագաղթի երկրորդ գործոնն, ըստ նրա, տնտեսական պայմաններն են: «Հայաստանի շուկան փոքր է, բայց այն ընդլայնելու ուղղությամբ քայլեր կատարվում են և ՀՀԿ-ի ծրագրում ընդգրկված է այն թեզը, որ պետությունը պարտավորվում է ստեղծել աշխատատեղեր»,-ասաց Մանվել Բադյանը: Ըստ պատգամավորի՝ արտագաղթելու երրորդ գործոնը հոգեբանական է: «Հայ ժողովուրդը դարեր ի վեր արտագաղթել է և դա հոգեկերտվածք է դարձել»,- նկատեց նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |