Հայտնի են «Grammy 2013» մրցանակի հավակնորդները

Հայտնի են «Grammy 2013» մրցանակի հավակնորդները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը հայտարարվել են «Grammy 2013» ամենամյա մրցանակի հավակնորդների անունները: Ինչպես նշվում է մրցանակի կայքում, «Տարվա ձայնագրություն» անվանակարգում հավակնորդներն են` The Black Keys (Lonely Boy), Քելլի Կլարկսոն (Somebody That I Used to Know), Ֆրենք Օուշեն (Thinkin About You) և Թեյլոր Սվիֆտ (We Are Never Ever Getting Back Together):

«Տարվա ալբոմ» անվանակարգում մրցանակի կարող են արժանանալ The Black Keys-ը, Fun-ը, Ֆրենք Օուշենը, Ջեք Ուայթը և Mumford & Sons-ը:

«Լավագույն նոր արտիստ» կարող է ճանաչվել Օուշենը կամ Fun-ը, ինչպես նաև Hunter Hayes-ը. Alabama Shakes-ը կամ The Lumineers-ը:

«Grammy»-ի հավակնորդների շարքում են նաև Ադելը, Քեթի Փերին, Ռիհաննան («Լավագույն մենակատարներ»), Florence & The Machine, LMFAO («Լավագույն փոփ զուգերգ»), Marоon 5, Pink («Լավագույն վոկալ ալբոմ»):

Ռոք և Metal անվանակարգերում կարող են հաղթող ճանաչվել` Coldplay, Բրյուս Սփրինգստին, The Black Keys, Mumford & Sons, Anthrax, Iron Maiden, Lamb of God, Մերիլին Մենսոն, Megadeth, Muse, Ջեք Ուայթ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---