ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆՈՒՄ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ 2 հունիսի 2005 - 07:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրության փոփոխությունների բարելավման կապակցությամբ այսօր Հայաստան են ժամանում ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Ջանի Բուկիկիոն, Այվարս Էնձինսը եւ Սիմոնա Գրանատա-Սենինին: Այցի ընթացքում հյուրերը կհանդիպեն Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հետ: Նախատեսվում են նաեւ քննարկումներ խորհրդարանում հանրապետության իշխող կոալիցիայի հետ սահմանադրական բարեփոխումների ոլորտում հետագա համագործակցության համար: Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ կհանդիպի նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |