Ջոնի Դեփը ֆիլմ կնկարահանի ժամանակակից Դոն Քիշոտի մասին

Ջոնի Դեփը ֆիլմ կնկարահանի ժամանակակից Դոն Քիշոտի մասին

PanARMENIAN.Net - Դիսնեյ ընկերությունը համաձայնագիր է կնքել Ջոնի Դեփի Infinitum Nihil ընկերության հետ, որի շրջանակներում ֆիլմ կնկարահանվի ժամանակակից Դոն Քիշոտի մասին: Այդ մասին հաղորդվում է Deadline կայքում:

Դեփը նախկինում հետաքրքրություն է հանդես բերել այդ կերպարի նկատմամբ: Ենթադրվում էր, որ դերասանը կնկարահանվի Դոն Քիշոտի մասին Թերի Գիլիամի ֆիլմում, բայց այդ նախագիծն այդպես էլ ավարտին չհասցվեց: Առայժմ պարզի չէ, թե ով կլինի ֆիլմի ռեժիսորը:

Դեփը հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր: Առայժմ պարզ չէ, թե կնկարահանվի արդյոք դերասանը ֆիլմում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---