ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հայաստանում որեւէ պաշտոնական մարմին կամ պաշտոնյա չհաստատեց կամ չհերքեց միջազգային լրատվական գործակալությունների հաղորդագրությունները, թե Բաթումի ռուսաստանյան ռազմակայանից հանված ռազմատեխնիկայով ու հանդերձանքով բեռնված առաջին գնացքը ժամանել է Հայաստան: Միակ արձագանքը այս առնչությամբ հնչել է մեկ շաբաթ առաջ` երբ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «չի բացառել հետագայում Վրաստանում տեղակայված ռուսական զորքի տեղափոխումը Հայաստան»: «Այս պահին որեւէ որոշում կամ քննարկում այդ խնդրի շուրջ չկա, սակայն որոշման կայացման իրավունքը Հայաստանի եւ Ռուսաստանի բացառիկ իրավունքն է», - անցած չորեքշաբթի ասել էր Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ նախօրեին ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով Անդրկովկասում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայացուցիչներին, տեղեկատվություն են տարածել, որ Բաթումից Հայաստան է ուղարկվել ռազմական տեխնիկայով եւ սպառազինությամբ մի գնացք: Մինչդեռ, այսօր Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Հասանովը հայտարարել է, որ ռազմական տեխնիկայի եւ սպառազինության դուրս բերումը Բաթումի ռուսական ռազմակայանից դեպի Հայաստան դեռեւս չի սկսվել:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---