ԱՄՀ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ 35 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԸ

PanARMENIAN.Net - ԱՄՀ Գործադիր Խորհուրդը հաստատել է Հայաստանին տրամադրվելիք 23 մլն SDR (շուրջ 35 միլիոն դոլար) չափով վարկը աղքատության նվազեցման եւ տնտեսական աճի աջակցության (PRGF) եռամյա ծրագրի շրջանակներում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Վարկը տրամադրվելու է յոթ տրանշերի ձեւով 2006-2008 թվականներին: 3,28 SDR (շուրջ 5 միլիոն դոլար) առաջին տրանշը կտրամադրվի PRGF նոր ծրագրի հաստատումից անմիջապես հետո: Մյուս տրանշերը տրամադրելու վերաբերյալ որոշումները ԱՄՀ-ն կկայացնի հետագայում` ելնելով տնտեսական բարեփոխումների ընթացքից: Ծրագիրը ուղղված կլինի Հայաստանի կառավարությանը օգնություն ցույց տալուն հարկային, մաքսային եւ ֆինանսական բարեփոխումների, ինչպես նաեւ մակրոտնտեսական կայունության, մասնավոր բիզնեսի զարգացման եւ գների կայունության ոլորտներում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---