Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում 2013թ. հունվարին![]() 6 դեկտեմբերի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կարող են հանդիպել Փարիզում 2013թ. հունվարին: Այդ մասին հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Դուբլինում ընթացող նիստի շրջանակներում ՄԽ համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Ինչպես հայտարարել է ադրբեջանցի նախարարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթի նախագիծը: «Դեռ պարզ չէ, թե ինչ ձևաչափով կընդունվի փաստաթուղթը: Եթե մենք հավանություն տանք տեքստին, հայտարարությունը կընդունվի»,-ասել է նա, հայտնում է News.az.-ը: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ադրբեջանցի պաշտոնակցի հետ հավանական հանդիպման մասին հարցին, հայտարարել է, որ եթե դա անհրաժեշտ է, ապա հանդիպումը տեղի կունենա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |