Լավրով. Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով![]() 6 դեկտեմբերի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ միասին Ռուսաստանը հետագայում ևս կաշխատի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում: «ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ մեկտեղ մենք հետագայում ևս կնպաստենք հակամարտության կողմերի մերձեցմանը»,-ասել է Լավրովը: Ըստ նրա, Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |