Իսրայելական զորամասից գողացել են F-16 կործանիչների շարժիչները

Իսրայելական զորամասից գողացել են F-16 կործանիչների շարժիչները

PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմական ոստիկանությունը հետաքննություն է սկսել երկրի զորամասերից մեկում F-16 կործանիչների շարժիչների գողության փաստով, գրում է The Times of Israel-ը:

Ըստ քննիչների, գողությունը տեղի է ունեցել այդ ռազմակայանում աշխատող զինծառայողների օգնությամբ, հակառակ դեպքում հարկ կլիներ վնասազերծել պահպանման բարդ համակարգը:

Դեռևս ձերբակալվածներ ու կասկածյալներ չկան: Կողոպուտը ռազմական պահեստներում վերջին տարում լուրջ խնդիր է դարձել ՑԱԽԱԼ-ի համար, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---